Armenia
30 Յունիս 2025
Սիրելի հայրենակիցներ,
Բրիտանահայ Համայնքային Խորհուրդը և ներքոյ ստորագրող հայկական կազմակերպութիւնները խորապէս մտահոգուած են Հայաստանում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում տեղի ունեցող անընդունելի և անպատիվ իրադարձութիւններով, որտեղ կազմակերպուած ձևով իրականացւում են կեղծ քաղաքական դրդապատճառներով հոգևորականների, բարերարների, ընդդիմութեան ներկայացուցիչների և հասարակ քաղաքացիների ձերբակալութիւններ։
Այս դրութիւնը աւելի սուր բնոյթ է ստացել վարչապետ Փաշինեանի և իշխող կուսակցութեան ներկայացուցիչների կողմից վերջին շաբաթներին հնչեցուած սադրիչ, անհիմն և գռեհիկ հռետորաբանութեամբ`ուղղւած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և նրա հոգևոր դասին: Մեր երկրի ներկայացուցչի կողմից անվայել և նվաստացուցիչ լեզւի կիրառումը լիովին անպատշաճ և անընդունելի է։
Աւելի քան 1700 տարի մեր եկեղեցին եղել է մեր քրիստոնէական հաւատքի հիմնասիւնը։ Սփիւռքում նրա դերը կենսականօրէն կարեւոր է՝ ծառայելով որպէս պահապան յիշողութեան, լեզուի, մշակոյթի և ինքնութեան։ Այն հայերի համար, որոնք արդէն միքանի սերունդ մեծացել են իրենց նախնիների հայրենիքից հեռու, եկեղեցին հանդիսացել է հոգեւոր ապաստան, կրթութեան կենտրոն եւ հայկական ինքնութեան սրբարան։ Աշխարհի տարբեր ծայրերում ապրող անհատ հայերի, կազմակերպութիւնների և բարեգործական հիմնադրամների մեծահոգի նուիրատւութիւնները և աջակցութիւնը, որոնք նեցուկ են լինում եկեղեցուն, վկան են նրանց հարատեւ նուիրուածութեան եւ հաւատարմութեան։
Հայաստանի Հանրապետութեան եւ ամբողջ հայութեան համար ազգային ու աշխարհաքաղաքական այս ճգնաժամային ժամանակաշրջանում իշխանութեան ամենաբարձր մակարդակներից հնչող նման անպատասխանատու յայտարարութիւնները միայն խորացնում են արդեն իսկ բևեռացած հասարակութեան մէջ առկայ ճեղքերը, ավելի հեռացնելով Սփյուռքի մեծամասնության ձայնը։
Վերջին տարիներին Հայաստանում ականատեսն ենք իշխանութիւնների կողմից տարանջատման սկզբունքի համակարգային խախտման, որն արտայայտւում է ղեկավարութեան աճող միջամտությամբ Դատական իշխանութեանը, Դատախազութեանը եւ Սահմանադրական դատարանին։ Այժմ այդ միջամտութիւնը տարածուել և հասել է նաև Հայ Առաքելական եկեղեցուն՝ ուղղակիօրէն հակասելով և կոպտօրէն խախտելով եկեղեցու և պետութեան տարանջատման սկզբունքը։ Մեր եկեղեցու դեմ հարձակումն ու դրան զուգահեռ՝ Վեհափառին իրենց դրածոյով փոխարինելու ուղղակի կամ անուղղակի փորձերը ստեղծում են վտանգաւոր և խեղաթիւրող նախադէպ՝ խաթարելով եկեղեցու գերագոյն հոգևոր իշխանութիւնը, փորձելով կառավարութեան վերահսկողութիւնը պարտադրել պետութիւնից` անկախ եկեղեցուն։
Մենք հաստատակամ կանգնած ենք համազգային միասնութեան և պատմական ճշմարտութեան կողքին, ուստի կտրականապէս մերժում ենք Փաշինեանի և իր կառավարութեան խոսոյթը, ագրէսիվ գործողութիւնները և քաղաքական մղումներով իրականացվող ձերբակալութիւնները, որոնք յուսահատ փորձ են՝ պահպանելու իրենց աճող բռնապետական իշխանութիւնը։
Բրիտանահայ Համայնքային Խորհուրդը Սփիւռքի լայնածաւալ հայ համայնքի հետ միասին, լիակատար աջակցութիւն է յայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն այս դժուարին ժամանակաշրջանում։
Մենք կոչ ենք անում վարչապետին արժանապատիվ և յարգալից վերաբերմունք ցուցաբերել մեր եկեղեցու և ժողովրդական կառավարման օրենքների նկատմամբ, կամ այլ կերպ արտայայտել իր դիրքորոշումը։
Բրիտանահայ Համայնքային Խորհուրդ
Լոնդոն, Միացեալ Թագաւորութիւն
Undersigned organisations:
Armenian Language Saturday School / Հայկական շաբաթօրեայ դասընթացներ, Լոնդոն
Armenian Youth Federation London / Հայկական երիտասարդական ֆեդերացիա, Լոնդոն
Armenian Medical Association / Հայկական բժշկական ասոցիացիա, Լոնդոն
Armenian National Committee London / Հայ Դատի հանձնախումբ, Լոնդոն
Akhtamar Armenian Performance Group / «Ախթամար» պարային համոյթ, Լոնդոն
Tekeyan Cultural Association, London / «Թէքէեան» մշակութային միութիւն, Լոնդոն
Armenian Revolutionary Federation UK / Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, Լոնդոն
Homenetmen London / Հայ մարմնամարզական ընդհանուր միութիւն, Լոնդոն
The Armenian Relief Society of GB / Մեծ Բրիտանիայի Հայ օգնութեան միութիւն, Լոնդոն
Hamazkayin Armenian Cultural and Educational Association, London / Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւն, Լոնդոն
Navasartian Charitable Trust / Նաւասարդեան Խնամակալութիւն
Copyright © 2026 by Armenian Community Council of the United Kingdom | All Rights Reserved | Registered Charity: #1147935
Website Designed by Synmek